«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Ամոթ է

Ամոթ է
12.09.2025 | 14:08

Ժաննա Անդրեասյա՛ն, ամո՛թ է, այսօր տարածած քո իբր «հերքող վիդեոն» հենց հաստատում է, որ պնդումը կեղծ չէ. մի՛ փորձիր ֆռացնել. իրականում Այբբենարանում չկա՛ն Մաշտոցի նկարն ու տառերի գյուտի մասին հիշատակումը, հեռախոսի միջոցով QR կոդով «վրան ընկնելը» չի նշանակում, թե կան։ Նույնն է, թե մի 100 տարի առաջ դա լիներ դասագրքի ներդիրում. չնայած ներդիրում էլի գոնե տեսանելի կլիներ։

Դու սոցիոլոգ ես, ու չեմ կարծում, որ տեղյակ չես, թե ինչ հսկայական վիզուալ նշանակություն ունի Մեսրոպ Մաշտոցի պատկերը հայի համար, ու որ այդ պատկերը մեր մեջ մեխվում է դպրոցում՝ Այբբենարանից ու դասասենյակի պատերից (հուսամ՝ պատերից էլ հանել չես տվել նկարը, ու կապ չունի, որ նոր ժամանակներում ստեղծված պատկեր է. համազգային համերաշխությամբ այն մեր այբուբենի, մեր հնամենի ինքնության խորհրդանիշն է դարձել ու նույնականացել Մաշտոցի հետ)։ Մեծ կասկածներ ունեմ, որ դրա համար էլ այն տեխնիկական հնարքի հետևում եք թաքցրել։

Շատ տարիներ առաջ ռադիոռեպորտաժ էի անում, թե դպրոցականներն ո՞ւմ նկարը կուզեին, որ լիներ իրենց դասասենյակի պատին. փողոցներում դպրոցական բազմաթիվ պատահական զրուցակիցներիցս միայն մեկն իր ընկերոջ անունը տվեց, մնացած բոլորը՝ Մեսրոպ Մաշտոցի։ Եթերից հետո զանգերի տեղատարափ էր, ունկնդիրները հուզվել, ոգևորվել էին։ Չեմ կարծում, թե նման վերաբերմունքի մասին չգիտեիր, տիկի՛ն նախարար, կամ եթե չգիտեիր, հիմա հո իմացար։

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ